Խաշթառակում ծեծի ենթարկված 4-ամյա փոքրիկն օգոստոսի 27-ին դուրս է գրվում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից: Այդ մասին Ֆեյսբուքյան իր էջում հայտնում է բժշկական կենտրոնի խոսնակ Գևորգ Դերձյանը:
Փոքրիկի կյանքին ու առողջությանն այլևս վտանգ չի սպառնում:
«Ընտանիքի մյուս հինգ երեխան, որոնք նախնական սուր էկզոգեն թունավորմամբ տեղափոխվել էր Երևանի «Մուրացան» բժշկական կենտրոն, նույնպես դուրս է գրվում հիվանդանոցից: Նրանք միասին կտեղափոխվեն Երևանի մանկան տուն»,- ասվում է գրառման մեջ:
Նույն ընտանիքում ծեծի ենթարկված 6-ամյա երեխան գիտակցության չգալով մահացել է: Տղան Երևան էր տեղափոխվել կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներով: