Հայաստանի շախմատի ֆեդերացիան հունիսի 17-ին, ժամը 13։00-ին lichess.org կայքում կազմակերպում է Տիգրան Պետրոսյանի ծննդյանը նվիրված առցանց մրցաշար։
Մրցաշարին կարող են մասնակցել մինչև 18 տարեկան շախմատիստները՝ անկախ վարկանիշից և մարզական կարգից։ Մրցաշարը կանցվացվի 3 րոպե + 1 վայրկյան ժամակարգով՝ 9 խաղափուլով։ Մրցաշարի հաղթողը կպարգևատրվի «Տիգրան Պետրոսյան» ոսկյա, իսկ 2-րդ և 3-րդ մրցանակակիրները՝ «Տիգրան Պետրոսյան» արծաթյա հուշամեդալներով։
Ոչ դրամական մրցանակներ կստանան 4-րդ և 5-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստները։