Ռումինիայում աթլետիկայի Բալկանյան երկրների առաջնությունում եռացատկորդ Լևոն Աղասյանը նվաճել է ոսկե մեդալ: Այս մասին մարզիկը հայտնել է Facebook-ի իր էջում։
Աղասյանը նաև տեսանյութ է հրապարակել մրցումներից։ Մարզիչ Արսեն Պետրոսյանի սանն առաջին տեղն է գրավել 16 մետր 53 սմ արդյունքով: Սա 25-ամյա մարզիկի արդեն վեցերորդ ոսկե մեդալն է բալկանյան խաղերում:
Նշենք, որ աթլետիկայի Հայաստանի հավաքականը Ռումինիայում մասնակցել է բալկանյան երկրների 73-րդ առաջնությանը:
BALKAN CHAMPIONS!!💪🏻..#վերադառնումենքավելիուժեղ #միշտ
Опубликовано Levon Aghasyan Воскресенье, 20 сентября 2020 г.