Հայկական շախմատի առաջատար, գրոսմայստեր Լևոն Արոնյանը դարձավ Գերմանիայի ակումբային առաջնության չեմպիոն:
Գերմանիայի ակումբային առաջնության հաղթող է դարձել «Բադեն-Բադեն» թիմը, որի կազմում Արոնյանն անցկացրել է չորս պարտիա և ավարտել է ոչ ոքի: Բունդեսլիգան բաղկացած է 7 տուրից։
«Բադեն-Բադենը» հաղթել է բոլոր տուրերում, և դա թիմի 14-րդ հաղթանակն էր առաջնությունում:
Նշենք, որ Բունդեսլիգայի խաղերի հետ միաժամանակ Արոնյանը մասնակցել է նաև Saint Louis Rapid & Blitz մրցաշարին, որտեղ ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի հետ կիսել է 4-րդ և 5-րդ տեղերը: