Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է հաջող ելույթները Airthings Masters-ում:
Արագ շախմատի առցանց այս մրցաշարում Արոնյանը կիսաեզրափակիչում մրցեց Ֆրանսիայից Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ: Խաղարկված 4 պարտիաներից երկուսում Արոնյանը հաղթանակ տոնեց, իսկ երկուսն ավարտվեց ոչ-ոքի: Խաղային առաջին օրվանից հետո հայ գրոսմայստերն առաջ է հաշվի մեջ` 3:1: Եվ եզրափակիչ դուրս գալու իր շանսերը բավական մեծ են։
Մյուս կիսաեզրափակիչ խաղում նույն հաշվով ադրբեջանցի գրոսմայստեր Թեյմուր Ռաջաբովը հաղթում է Դանիիլ Դուբովին /Ռուսաստան/։
Airthings Masters-ը մեկնարկել դեկտեմբերի 24-ին: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 200 հազար դոլար: Առաջին մրցանակակիրը կստանա 60.000 դոլար: Բացի Արոնյանից Airthings Masters-ին մասնակցում են նաև աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը, Հիկարու Նակամուրան, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Դանիիլ Դուբովը, Թեյմուր Ռաջաբովը, Ուեսլի Սոն, Դավիդս Անտոն Գիհարրոն, Անիշ Գիրին, Յան Նեպոմնյաշչին, Ալեքսանդր Գրիշչուկը և Պենտալա Հարիկրիշնան:
Մրցաշարը կեզրափակվի հունվարի 2-ին: