Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան, իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի դեկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել:
Այս մասին հայտնել է ակումբի մամուլի ծառայությունը: «Ռոմա»-ի պաշտոնական կայքում անցկացրած քվեարկության արդյունքում Մխիթարյանն ամենաշատ ձայներն է ստացել:
Նշենք, որ դեկտեմբերի 25-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել էր «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում 2020 թ. քվեարկության արդյունքները: Հենրիխ Մխիթարյանը հավաքել էր 133 միավոր ու կրկին ճանաչվել Հայաստանի 2020 թ. լավագույն ֆուտբոլիստ: