«Դա խայտառակ շոու էր, ոչ թե ընտրություն, ամեն ինչ նախապես ծրագրված էր։ Հայկական ֆուտբոլում նման խայտառակություն ես դեռ չէի տեսել»։ Այսպես է մեկնաբանել ՀՖՖ նախկին անդամ, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մայրը՝ Մարինա Թաշչյանը, Հայաստանի ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահի պաշտոնում Արմեն Մելիքբեկյանի ընտրությունը։
Հիշեցնենք, որ երեկ կայացած Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններում ՀՖՖ գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը ստացել է 13 ձայն, Վանաձորի «Լոռի» ակումբի նախագահ Թովմաս Գրիգորյանը՝ 7 ձայն, ևս 3 ձայն անվավեր է ճանաչվել: