Հայկական ֆուտբոլին մատուցած անուրանալի ծառայությունների և ունեցած ակնառու նվաճումների համար ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Արարատ-73»-ի գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով։ Այս մասին գրառում է կատարել Վարչապետը ֆեյբուքյան իր էջում:
Ըստ Վարչապետի` «Արարատ-73»-ն այն սիմվոլն է, որը հնարավորություն է տալիս միասնական լինելու դեպքում հասնելու երազանքների իրականացման: