Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում շարունակվում է շախմատի Grand Chess Tour-ի մրցաշարը:
Հայաստանն այս մրցաշարում ներկայացնում է հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը։
Լևոն Արոնյանը մրցաշարի յոթերորդ տուրում պայքարի մեջ է մտել ամերիկացի Հիկարու Նակամուրան հետ: Պարտիայի 31-րդ քայլին պայքարն ավարտվեց ոչ-ոքի արդյունքով:
Նշենք, որ Լևոն Արոնյանն այժմ ունի 4 միավոր և մրցաշարային աղյուսակում 6-րդ տեղում է: Առաջատարն աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն է, որը 7 հնարավորից հավաքել է 5 միավոր:
Լևոն Արոնյանի հաջորդ մրցակիցը ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին է: