Armenia Today-ը ներկայացնում է Հարավային Կովկասի և սահմանակից պետություններում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակվելու տվյալները հուլիսի 12-ի առավոտյան դրությամբ:
Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 31,392-ի, հիվանդներից 19,419-ն արդեն բուժվել է, մահացել է 559 մարդ։
Արցախում արձանագրվել է կորոնավիրուսի 146 դեպք, ապաքինվել է 119-ը։
Վրաստանում գրանցվել է վարակման 981 դեպք, մահացել է 15 մարդ, հիվանդներից 851-ն արդեն բուժվել են:
Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 23,521 դեպք, 298 մարդ մահացել է, 14,607-ը՝ ապաքինվել:
Թուրքիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 211,981 դեպք, ապաքինվել է՝ 193,217-ը, գրանցվել է մահվան 5,344 դեպք:
Իրանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 255,117-ի, ապաքինվել է 217,666 մարդ, արձանագրվել է 12,635 մահվան ելքով դեպք։
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 720,547-ի, ապաքինվել է 497,446 մարդ, արձանագրվել է մահվան ելքով 11,205 դեպք։