Վրաստանում կորոնավիրուսով վարակվելու 14 նոր դեպք է հայտնաբերվել, 4 հիվանդ ապաքինվել է, հաղորդում է Վրաստանի Առաջին ալիքը՝ վկայակոչելով կառավարության հատուկ կայքը՝ stopcov.ge։
Կայքի տվյալներով՝ երկրում հաստատվել է կորոնավիրուսի վարակման 1 278 դեպք։ Ընդհանուր առմամբ բուժվում է 1 258 մարդ։
Արտասահմանից բուժման նպատակով տեղափոխվել է Վրաստանի 41 քաղաքացի։ Երկրում կորոնավիրուսից մահացել է 17 հիվանդ։
Կարանտինի ռեժիմում գտնվում է 7 708 քաղաքացի։