Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն թվիթերյան գրառմամբ շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Միջերկրական ծովի արևելյան հատվածում Թուրքիայի կողմից կատարվող սեյսմիկ հետազոտական աշխատանքներին աջակցություն հայտնելու համար:
«Ադրբեջանի աջակցության մասով չէինք էլ կարող կասկածել: Թուրքիան էլ, իր հերթին, միշտ Ադրբեջանի կողքին է լինելու»,-գրել է Չավուշօղլուն:
Թուրքիայի արտգործնախարարն իր գրառումն ավարտել է «մեկ ազգ, երկու պետություն» խոսքերով:
Սեպտեմբերի 2-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրում Հունաստանի նորանշանակ դեսպանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանը Միջերկրական ծովում պաշտպանում է Թուրքիայի դիրքորոշումը: