Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել ազգությամբ ռուս զինվորական թղթակից, «WarGonzo» նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովի նկատմամբ, հայտնում է РИА Новости-ն։
Լրագրողին մեղադրում են Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ մուտք գործելու համար։
Աղբյուրի հաղորդմամբ՝ Ադրբեջանում Պեգովի դեմ քրեական գործ են հարուցել «Ահաբեկչության հրապարակային կոչեր», «Պետության դեմ ուղղված հրապարակային կոչեր» և «Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի ապօրինի հատում» հոդվածներով:
Հիշեցնենք, որ Սեմյոն Պեգովն ակտիվորեն լուսաբանում է հակամարտության գոտում ծավալվող ռազմական գործողությունները: