Ադրբեջանի արտգործնախարարությունը հերքել է որոշ լրատվամիջոցներում ավելի վաղ հայտնված տեղեկությունները Ռուսաստանում դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն հետ կանչելու մասին: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
Օրեր առաջ Բյուլբյուլօղլին անդրադարձել էր Հայաստանի օդային տարածքում Ադրբեջանի ԶՈՒ կողմից ՌԴ ՄԻ-24 ռազմական ուղղաթիռի խոցմանն ու ասել՝ «պատերազմը պատերազմ է, ամեն ինչ կարող է պատահել»:
Ադրբեջանի նախագահի խոսնակն ի պատասխան հայտարարել է, թե Բաքվում դեսպանի հայտարարությունը տեղին չեն համարում: