Եվրադատարանում գերիների շահերի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը «Լուրերի» հետ զրույցում նշել է, որ պաշտպանում են Ադրբեջանում գերեվարված 80 հոգու իրավունք՝ հրատապ միջոց կիրառելու, նրանց կյանքը փրկելու և հայրենիք վերադարձնելու վարույթի շրջանակում:
Ինչպես են գնահատում Ադրբեջանի վարքագիծը Եվրոպական դատարանի վարույթներում, Արտակ Զեյնալյանն ասել է․
«Խուսափողական են, սպեկուլյատիվ են։ Մենք 80 հոգու համար դիմել ենք Եվրոպական դատարան»։
Հարցին՝ գերիների վերաբերյալ կա՞ն որոշակի տվյալներ, արդյո՞ք Ադրբեջանի կողմից դրանց արձագանքել են, թե՞ ոչ, Զեյնալյանը պատասխանել է․
«Մենք ունենք բազմաթիվ ապացույցներ, նրանց ինքնությունը կասկածի տեղիք չի տալիս, սակայն ադրբեջանական կողմը չի ճանաչում նրանց գերեվարած լինելու փաստը»։