Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրաժարվել է WhatsApp-ի օգտագործումից, հայտնել է Bloomberg-ը ՝ վկայակոչելով նրա մամուլի ծառայությանը:շ
Նման որոշման պատճառը մեսենջերի գաղտնիության քաղաքականության փոփոխությունն է։
Այժմ Թուրքիայի նախագահի վարչակազմը մեսենջերում ստեղծված բոլոր խմբերը կտեղափոխի Bip հավելված, որը պատկանում է Turkcell Iletisim Hizmetleri AS-ին:
Էրդողանի մամուլի ծառայությունում լրագրողներին կոչ են արել հետևել այդ օրինակին։
Ավելի վաղ WhatsApp-ի օգտատերերին պարտավորեցրել էին տեղեկատվություն տրամադրել Facebook-ին, որին մեսենջերի օպերատորի բաժնետոմսերի հսկիչ փաթեթն է պատկանում: