Իրանում ընթանում են չափազանց ուշագրավ գործընթացներ՝ կապված Ատրպատականում համաթյուրքական տրամադրություներ ունեցողների դեմ պետական «փափուկ» ճնշման հետ։ Այս մասին Այս մասին Facebook-ի էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Մասնավորապես, իրանական անվտանգության ծառայությունների կողմից այս օրերին ձերբակալվել և Թեհրան է տեղափոխվել Արևմտյան Ատրպատական նահանգի կենտրոն Ուրմիա քաղաքի քաղաքապետ Մոհամմադ Հազրաթփուրը։
Թեև ձերբակալության պաշտոնական վարկածում խոսվում է կաշառառության գործի մասին, սակայն Իրանի ամեներկարամյա քաղաքապետերից այս մեկը 2019թ․ աչքի էր ընկել տեղային ազգայնական սկանդալում, երբ քաղաքապետարանի պաշտոնական նիստի ժամանակ խոսել էր ատրպատականյան թյուրքերենով, ինչի պատճառով լեզվակռիվ էր տեղի ունեցել Իրանի պետական լեզուն՝ պարսկերենը, նրանից գործածել պահանջած Ուրմիա քաղաքի Իսլամական խորհրդի քուրդ անդամի հետ»,- գրել է նա։