Թուրքական հատուկ ծառայությունները երկրի չորս շրջաններում առնվազն 70 մարդու են ձերբակալել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապեր ունենալու կասկածանքով: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։
Ըստ տեղեկությունների՝ կասկածյալների թվում կան օտարերկրյա քաղաքացիներ։ 33-ի ձերբակալությունը կատարվել է Անկարայում, ևս 22 մարդ ձերբակալվել է Բաթման նահանգում, 9 -ը՝ Կայսերիում, 6 -ը՝ Ադանայում։