Ռուսաստանից Վրաստան թռիչքների վերականգնումը կլինի քայլ ճիշտ ուղղությամբ, քանի որ քաղաքացիների ազատ տեղաշարժը մարդկանց հիմնարար իրավունքն է, որը չի կարելի սահմանափակել։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին նոյեմբերի 27-ին լրագրողներին հայտնել Է Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին։
Զալկալիանին հայտարարել է, որ Վրաստանը «միայն կողջունի» թռիչքների արգելքի վերացումը: «Ես նույնիսկ կարծում եմ, որ Ռուսաստանն ուշացել է։
Արտասահմանից ոչ մի այցելու, այդ թվում՝ Ռուսաստանի քաղաքացիներ, Վրաստանում խնդիրներ չեն ունեցել։ Դա չի լինի նաև ապագայում, քանի որ մարդկանց միջև հարաբերությունները, ազատ տեղաշարժն այն հիմնարար իրավունքն է, որի արհեստական սահմանափակումը սխալ է։ Ես կարծում եմ, որ եթե թռիչքները վերականգնվեն, դա կլինի քայլ ճիշտ ուղղությամբ»,-ասել է Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։