Սիրիայում պարտություն կրելուց հետո «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալները կարող են տեղափոխվել այլ տարածաշրջաններ ու սպառնալիքներ ստեղծել ԱՊՀ հարավային սահմանների մոտ։ Այս մասին այսօր ԱՊՀ պետությունների ղեկավարների հավաքի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Պուտինը կարծում է, որ ԻՊ գրոհայինները կարող են հայտնվել Բալկանյան պետություններում, Կենտրոնական Ասիայում ու ԱՊՀ հարավային սահմաններին։
Պուտինի խոսքերն առաջին հերթին վերաբերում են Ղրղզստանին, Տաջիկստանին և Թուրքմենստանին։