Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերընտրվել է «Սիստեմա» ԲՖԿ-ի տնօրենների խորհրդի անդամ։ Այս մասին հայտնում է «Փրայմը»՝ վկայակոչելով կորպորացիայի հաղորդագրությունը:
Հաղորդագրության համաձայն՝ «Սիստեմա» ԲՖԿ-ի տնօրենների խորհուրդը կրկին իր նախագահ է ընտրել Վլադիմիր Եվտուշենկովին:
«Բաժնետերերի տարեկան ժողովից հետո կայացած «Սիստեմա» ԲՖԿ-ի տնօրենների խորհրդի նիստին նախագահ է ընտրվել Վլադիմիր Պետրովիչ Եվտուշենկովը, նախագահի տեղակալներ՝ Աննա Գրիգորի Բելովան և Անդրեյ Անատոլիի Դուբովսկովը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Բաժնետերերի տարեկան ժողովը, որը տեղի է ունեցել հունիսի 27-ին առցանց ձևաչափով, ընտրել է տնօրենների խորհրդի նոր կազմը և ավելացրել է նրա թվային կազմը մինչև 12 մարդ 11-ից: Խորհրդում նորեկներ են դարձել «Ռոսնանոյի» ՔՕ-ի ղեկավար Անատոլի Չուբայսը, Լյուքսեմբուրգի նախկին փոխվարչապետ Էթյեն Շնայդերը և «Սիստեմա» ԲՖԿ-ի նախագահ Վլադիմիր Չիրախովը, որը կորպորացիան գլխավորել է ապրիլի կեսերին: Բացի այդ, տնօրենների խորհրդում վերընտրվել են «Սիստեմա»-ի հիմնական սեփականատեր Վլադիմիր Եվտուշենկովը, «Սիստեմա» ԲՖԿ-ի նախկին ղեկավար, տնօրենների խորհրդի փոխնախագահ Անդրեյ Դուբովսկովը, Segezha Group-ի (պատկանում է ԱՖԿ-ին) նախագահ Միխայիլ Շամոլինը, կորպորացիայի առաջին փոխնախագահ Ֆելիքս Եվտուշենկովը, «Վիմ Բիլ-Դան»-ի նախկին համասեփականատեր Դավիթ Յակոբաշվիլին:
Խորհրդի կազմում են նաև KPMG-ի ռուսական ստորաբաժանման նախկին ղեկավար Ռոջեր Մաննինգսը, Deutsche Telekom-ի նախկին նախագահ Ռոն Զոմերը և պրոֆեսոր, «Սիստեմա»-ի աուդիտի, ֆինանսների և ռիսկերի կոմիտեի անդամ Աննա Բելովան: ԱՖԿ «Սիստեմա»-ը ներդրումային հոլդինգ է, որը ակտիվների սեփականատերն է հեռահաղորդակցության, էլեկտրոնիկայի, էլեկտրաէներգետիկայի, մանրածախ առևտրի, ֆինանսների, բժշկության, դեղագործության և կենսատեխնոլոգիաների ոլորտներում:
«Սիստեմա» ԲՖԿ-ի հիմնական բաժնետերը Վլադիմիր Եվտուշենկովն է, որին պատկանում է «Սիստեմա»-ի բաժնետոմսերի 59,2 տոկոսը: Նրա Որդի Ֆելիքս Եվտուշենկովին է պատկանում 5,1817%: