Լոնդոնի ICE բորսայում Brent ապրանքանիշի նավթի՝ 2020 թվականի հոկտեմբերին մատակարարումների ֆյուչերսների արժեքը բարձրացել է մինչև 1,6 տոկոս աճը և հասել բարելի դիմաց՝ 45,14 դոլարի։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Վերջին անգամ Brent-ը բարելի դիմաց՝ 45 դոլարից բարձր է վաճառվել մարտի 6-ին՝ գնանշումների անկումից առաջ:
WTI տեսակի նավթը վաճառվում է բարելի դիմաց ՝42,35 դոլարի մակարդակում, ինչը 1,53 տոկոսով բարձր է նախորդ նստաշրջանի փակման մակարդակից:
Նավթի գները կտրուկ նվազել են մարտի 8-ին այն լուրերի ֆոնին, որ ՕՊԵԿ+ երկրները Վիեննայի բանակցությունների արդյունքում չեն կարողացել համաձայնության գալ կորոնավիրուսի պատճառով պահանջարկի անկման պայմաններում նավթի արդյունահանման լրացուցիչ կրճատման շուրջ: Այդ ժամանակ ՕՊԵԿ-ն առաջարկում էր օրական 1,5 մլն բարելով լրացուցիչ նվազեցնել արդյունահանումը մինչև ընթացիկ տարվա վերջը: Սակայն այդ առաջարկին դեմ են հանդես եկել Ռուսաստանն ու Ղազախստանը։