ՀՀ կառավարությունն այսօր՝ օգոստոսի 20-ին, որոշեց գումար հատկացնել Տ-4-8, /Մ-4/ – /Հ-29/՝ Դդմաշենի մարզային նշանակության ավտոճանապարհի վրա գտնվող կամուրջը վերականգնելու համար գումար հատկացնել։
Նշվում է, որ Դդմաշենի մարզային նշանակության ավտոճանապարհի վրա գտնվող կամրջի մասնակի փլուզման հետևանքով երթևեկությունը դարձել է վտանգավոր, և չփլուզված մասը նույնպես գտնվում է վթարային վիճակում։
Կամուրջը Դդմաշեն համայնքի համար ունի կենսական նշանակություն։ Նշվում է, որ Գեղարքունիքի մարզպետարանի գծով նախատեսված գումարից 12 մլն 446.1 հազար դրամ կհատկացվի կամուրջի վերականգնման համար։