2020 թվականի հուլիս ամսվա տվյալներով աշխատավարձ ստացող աշխատատեղերի քանակը Հայաստանում կազմել է 613 հազար, նախորդ ամսվա 610 հազար 300-ի փոխարեն: Այդ մասին Facebook-յան իր էջում գրառում է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա հայտնել է նաև, որ նույն ցուցանիշը 2019 թվականի հուլիսին եղել է շուրջ 607 հազար։
«Այսպիսով՝ առողջապահական եւ տնտեսական կարիքների բալանսավորման քաղաքականությունը տալիս է կոնկրետ արդյունք»,-նշել է Կառավարության ղեկավարը։