Այսօր Կառավարության դիմաց ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով բացել սահմանները։
Armenia Today-ի թղթակիցը բողոքի ակցիայի տեղում է և հայտնում է, որ ցուցարարները պահանջում են վարչապետի հետ հանդիպում, որպեսզի նա ներկայացնի, թե ինչ փուլում են այս պահին ՌԴ-ի հետ բանակցությունները։
«Փետրվարի 6-ից ես՝ Հայաստանում, երեխաներս՝ Ռուսաստանում։ Շատ եմ խնդրում, պահանջում կառավարությունից կազմակերպել մեր հետդարձը։ Մեր ուզածը սահմանը բացելն է, որպեսզի մենք մեր միջոցներով հասնենք մեր ընտանիքներին»,- Armenia Today-ը թղթակցի հետ զրույցում ասել է ակցիայի մասնակիցը՝ նշելով, որ չեն կորցնում իրենց հավատը։
Նշենք նաև, որ այսօր ընթացող կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ուղևորափոխադրումների վերականգնումն ու սահմանների բացումը տեղի կունենա սեպտեմբերի կեսից, և մի քանի օրից մեկ-երկու տասնյակ ավիաընկերություններ արդեն կվերականգնեն կանոնավոր չվերթները դեպի Հայաստան։
Լուսանկարը՝ Armenia Today-ի։
Ուղիղ․ Բողոքի ակցիա՝ Կառավարության դիմաց
Ուղիղ․ Բողոքի ակցիա՝ Կառավարության դիմաց
Опубликовано Armenia Today – հայերեն Четверг, 10 сентября 2020 г.