ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի և Սիփան Փաշինյանի կողմից ներկայացված «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագաիծը։
Նախագծի հեղինակ, պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն ասաց, որ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, նախագծում մի քանի փոփոխություններ են արվել։
Ամենակարևոր փոփոխությունն այն է, որ սահմանամերձ համայնքներում ադրբեջանական ռմբակոծության հետևանքով գյուղատնտեսական ոլորտին հասցված ցանկացած վնասի դեպքում փոխհատուցում կտրամադրվի։
Հետո պատգամավորը բացատրեց, թե ինչ նկատի ունի, ասելով․
«Խոսքը վերաբերում է թե՛ գյուղտեխնիկային, թե՛ կենդանիներին, թե՛ պտղատու այգիներին»։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը ռազմական գործողություններ է իրականացնում Արցախի ամբողջ երկայնքով։
Այս օրերին ադրբեջանական ռազմական գործողություններից տուժել են նաև Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ, Վարդենիս և հարակից համայնքները։