Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հոկտեմբերի 9-ին կժամանի Երևան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԴ կառավարության մամլո ծառայությունը:
«Կառավարությունների ղեկավարները կքննարկեն Եվրասիական տնտեսական միության գործունեության արդիական հարցերը, այդ թվում և մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների նախագիծը, միջսահմանային էլեկտրոնային առևտրի կարգավորումը, ինչպես նաև միության ակտերի իրականացման ընթացքը: Հատուկ ուշադրություն կհատկացվի միության անդամ երկրներում սանիտարահամաճարային իրավիճակին և կորոնավիրուսի տարածման կանխարգելման համալիր ծրագրի իրագործմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ: