Տնտեսվարողը հերքեց սոցցանցերում տարածված տեղեկությունները, թե առևտրականները, ելնելով պահանջարկից, զինվորական համազգեստը թանկացրել են։ Համենայնդեպս, «Կոմբատ» խանութի տնօրենի պնդմամբ՝ ինքն ապրանքների գները չի բարձրացրել, ավելին՝ գրեթե ինքնարժեքով է վառաճում։
Հիշեցնենք, որ օրեր առաջ սոցցանցերում տեղեկություններ շրջանառվեցին, որ մի շարք զինխանութներ բարձրացրել են զինվորական համազգեստի գները, և որոշ տնտեսվարողներ պատերազմի հաշվին նույնիսկ 80 %-ի գերշահույթ են ստանում։
Բարձրացած աղմուկից անմիջապես հետո Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից շտապեցին պարզաբանել, որ զինվորական համազգեստի գները չեն բարձրացվել։ Միայն մի շարք վերավաճառողներ հնարավորություն են ստացել ապրանքն էժան ձեռք բերել և ավելի թանկ վաճառել։