Հոկտեմբերի 12-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում կառավարության կողմից հաստատված 114 սուբվենցիոն ծրագրերից ավարտվել է 39-ը, ընթացքի մեջ է 67-ը:
Այս մասին տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետարանից։
Ավարտվել է Երանոս համայնքի ներտնտեսային ջրամատակարարման ցանցի հիմնանորոգումը։
Արծվանիստում և Վաղաշենում նույնպես լուծվել է ջրի խնդիրը։
Սուբվենցիոն ծրագրերով մարզի մի շարք համայնքների փողոցներն ասֆալտապատվել են, անցկացվել են լուսավորության ցանցեր։
Ավարտվել են Շողակաթ համայնքի Դրախտիկ, Աղբերք, Ջիլ բնակավայրերի ջրատարների կառուցման, Կարմիրգյուղ, Ձորագյուղ, Ծովինար համայնքի փողոցների ջրահեռացման և ոռոգման առուների կառուցման, Նորակերտ եւ Արծվանիստ համայնքների մանկապարտեզների տանիքների վերանորոգման, Ակունք համայնքի մշակույթի տան բակի բարեկարգման եւ պուրակի կառուցման, Նորակերտ համայնքի խմելու ջրատարի ներքին ցանցի հիմնանորոգման, Վարդենիկ համայնքի երաժշտական դպրոցի, Սարուխան համայնքի ոռոգման ցանցի կապիտալ նորոգման շինարարական աշխատանքները:
Ընդհանուր առմամբ այս պահին մարզում իրականացվել է շուրջ 1 միլիարդ 542 միլիոն 491 հազար դրամի կապիտալ շինարարություն: