Արցախի ՊՆ համակարգի կենսաթոշակների ու ամենամսյա պարգևավճարների վճարումները մեկնարկել են։ Այս մասին տեղեկացնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։
2020 թվականի հոկտեմբերի 15-ից սկսվել է Արցախի Հանրապետության պաշպանության նախարարության համակարգի կենսաթոշակների ու ամենամսյա պարգևավճարների վճարումները՝ Հայաստանի Հանրապետության տարածքում։
Կենսաթոշակ և ամենամսյա պարգևավճար ստանալու համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթով ներկայանալ «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության՝ շահառուի փաստացի բնակության վայրը սպասարկող մասնաճյուղ։