Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքում գրել է․ «Սա ինձ զուգահեռ ուղարկեցին հույներ, սաուդացիներ, էմիրություններից։ Համաշխարհային մեծ արշավ է սկսվել թուրքական տնտեսության դեմ, որն արդեն անդունդի եզրին է կանգնած։ Մենք պարզապես պետք է օգնենք մեր հարեւաններին անել եւս մեկ քայլ առաջ»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ Հայաստանը կարող է արգելել թուրքական ապրանքների ներկրումը։ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը շրջանառության մեջ է դրել կառավարության որոշման նախագիծ, որով առաջարկվում է 6 ամսով արգելել թուրքական ծագում ունեցող ապրանքների ներկրումը։