Պատերազմական գործողությունների հետևանքով բոլոր զոհված կամ հաշմանդամ դարձած անձանց վարկերի ներում ավտոմատ տեղի չի ունենալու, բանկերն իրենք են ընտրելու ում ներել, ում` ոչ։ Այս մասին ֆեյսբուքում պարզաբանում է տարածել տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ պատասխանելով վարկերի ներման նախագծի վերաբերյալ քաղաքացիների կողմից իրեն հասցեագրված դիմումներին։
Հիշեցնենք, որ ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունվել է «Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով բանկերը և վարկային կազմակերպությունները կկարողանան առանց հարկային հետևանքներ կրելու ներել ռազմական գործողությունների հետևանքով զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած ֆիզիկական անձանց վարկային պարտավորությունները։