«Փեթակ» տոնավաճառը վերաբացվել է։ Այս մասին ֆեյսբուքում տեղեկացրել է Էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը։
Նա հայտնել է, որ նախարարության մասնակցությամբ տեղի ունեցած քննարկումների արդյունքում տնօրինությունը առևտրի գործունեություն իրականացնողների հետ եկել է համաձայնության: Ռազմական դրությամբ պայմանավորված՝ բավարարվել է վարձավճարների միանվագ զեղչման պահանջը:
Հիշեցնենք, որ երեկ Երևանի «Փեթակ» առևտրի կենտրանի աշխատակիցները գործադուլ են իրականացացրել։ Նրանք չեն բացել առևտրի տաղավարները և պահանջել են, որպեսզի առևտրի կենտրոնի տնօրինությունը նվազեցնի կամ զեղչեր իրականացնի տաղավարների վարձավճարների մասով։ Առևտրականները նշել են, որ կորոնավիրուսով և վերջին մեկ ամիսն էլ պատերազմական իրավիճակով պայմանավորված բացարձակ առևտուր չի իրականացվում և իրենք վարձավճարները վճարելու գումար չունեն։