«Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերված միջոցների մի մասը դեռ ծախսված չէ, մյուս մասն էլ նվիրաբերվել է ՀՀ կառավարությանը։ Այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով հարցին՝ ծառայե՞լ են արդյոք Համահայկական հիմնադրամի միջոցներն իրենց նպատակին։
«Այս իրավիճակում ճիշտ համարեցինք կոնսոլիդացնել մեր ջանքերը և ծախսային նախապատվությունները որոշել մեկ կենտրոնում: Սա ամենակարևոր հարցն է և, ըստ այդմ, առողջապահական, սոցիալական և ենթակառուցվածքային բնույթի ծախսերը որոշեցինք քննարկել և իրականացել համագործակցելով»,- նշեց փոխվարչապետը։