ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը կգործուղվի Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)` «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հետագա գործունեության հետ կապված հարցերը քննարկելու նպատակով: Այդ մասին որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Սիմոնյանի գործուղումը տեղի կունենա դեկտեմբերի 17-19-ը:
Հիշեցնենք, որ ՀՀ ՊԵԿ աշխատակիցները 2018 թ. օգոստոսի 15-ին խուզարկություններ էին անցկացրել «Հարավկովկասյան երկաթուղի ՓԲԸ գրասենյակում: Խուզարկությունների ընթացքում առգրավվել էին փաստաթղթեր, ստուգվել էին աշխատակիցների անձնական իրերը, ՀԿԵ նկատմամբ քրեական գործ էր հարուցվել` 9,7 մլն դրամի չափով հարկեր չվճարելու փաստով: