Հայկական ԱԷԿ-ը և «ՏՎԷԼ» ԲԸ ստորագրել են 2021-ին ռուսաստանյան միջուկային վառելիքի մատակարարման վերաբերյալ փաստաթղթեր, ինչը թույլ կտա ապահովել թարմ միջուկային վառելիքի ատոմակայանի պահանջարկը:
Հայաստանում գործող 407,5 ՄՎտ հզորությամբ միակ գործող ատոմային էներգաբլոկի համար մատակարարվում է Մեքենաշինական գործարանի արտադրության ВВЭР-440 ռեակտորի համար նախատեսված թրթռակայուն վառելիք:
«ՏՎԷԼ վառելիքային ընկերության և Հայկական ԱԷԿ-ի երկար տարիների համագործակցությունը կրում են ռազմավարական բնույթ: Մենք միշտ հուսալիորեն ապահովում ենք կայանը բարձրորակ միջուկային վառելիքով, առավելագույնս լիարժեք բավարարելով պատվիրատուի ցանկությունները: Հիմնվելով այդ սկզբունքների վրա մենք պատրաստ ենք հետագայում ևս՝ մինչև ԱԷԿ-ի ատոմային բլոկի ծառայության ժամկետի ավարտը, ապահովել այն ռուսաստանյան միջուկային վառելիքով», – նշեց «ՏՎԷԼ» ԲԸ նախագահ Նատալյա Նիկիպելովան:
Ներկայում իրականացվում են Հայկական ԱԷԿ-ի արդիականացման աշխատանքներ: Նախագծի իրականացման հիմնական մատակարարն է «Ռոսատոմ» Պետկորպորացիայի ձեռնարկություն՝ «Ռուսատոմ Սերվիս» ընկերությունը: Նախագծի ավարտին կբարձրացվի կայանի աշխատանքի արդյունավետությունը և անվտանգության աստիճանը:
Նշենք, որ հայկական ԱԷԿ-ը ավանդաբար հանդիսանում է երկրի էլեկտրաէներգիայի հիմնական աղբյուրներից մեկը: Կայանը տարեկան արտադրում է Հայաստանի էլեկտրաէներգիայի շուրջ 40 տոկոսը: