Զբաղվածության պետական գործակալության տվյալների համաձայն՝ 2020թ.-ի դեկտեմբերի 1-ի դրությամբ զբաղվածության տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրողների թիվը կազմել է 88,4 հազար մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 4.1 %-ով, իսկ տարեսկզբի համեմատ՝ 3.8 %-ով։ Գյուղաբնակները կազմում են աշխատանք փնտրողների 37.5 %-ը կամ 33.1 հազ. մարդ, նախորդ տարվա 31.0 հազ. մարդու փոխարեն:
Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 69,0 %-ը, կամ 61.0 հազար մարդ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 2.0 %-ով:
Գործազուրկ կանանց թվաքանակը կազմում է գործազուրկների թվի 64,6 %-ը, կամ 39,4 հազ. մարդ, երիտասարդների թվաքանակը 19.5%-ը կամ 11.9 հազ. մարդ, իսկ հաշմանդամություն ունեցող գործազուրկ անձանց թվաքանակը 4.0% կամ 2.4 հազ. մարդ: