Հայաստանը մտադիր է թուրքական արտադրության 2250 ապրանք փոխարինել իրանական ապրանքներով:
Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը՝ վկայակոչելով Իրանական առևտրի աջակցության կազմակերպության ներկայացուցչին:
Կազմակերպության ներկայացուցիչը նշել է, որ դա լավ հնարավորություն կլինի իրանական արտադրողների համար։ Աղբյուրը տեղեկացրել է նաև, որ հաջորդ փուլում Հայաստանն Իրանից նաև անհրաժեշտ հումք կներմուծի:
Հիշեցնենք, որ թուրքական ծագման ապրանքի Հայաստան ներկրման արգելքն արդեն ուժի մեջ է մտել: 2021 թվականի հունվարի 1-ից թուրքական ծագում ունեցող վերջնական սպառման ապրանքների ներմուծման ժամանակավոր արգելքը ՀՀ կառավարությունը հիմնավորել է պատերազմում Ադրբեջանին Թուրիքայի աջակցությամբ։