Հայաստանում 2020 թվականի հունվար-հոկտեմբեր կոնյակի արտադրությունը նվազել է 11.4 %-ով։ Այս մասին Armenia Today-ը տեղեկացավ Ազգային վիճակագրական կոմիտեից։
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ նախորդ տարվա 9 ամիսներին հանրապետությունում արտադրվել է 29 մլն 600.7 հազար լիտր կոնյակ, իսկ 2019թ-ի նույն ժամանակահատվածում՝ 33 մլն 401.9 հազար լիտր։
Հավելենք, որ 2019թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 43 մլն 505.7 հազար լիտր կոնյակ՝ 2018թ. ցուցանիշի համեմատ աճելով 41.5%-ով։
2018թ-ին էլ Հայաստանում արտադրվել է 30,751.9 հազար լիտր կոնյակ՝ 2017թ-ի համեմատ աճելով 2.5%-ով։ 2017թ-ին կոնյակի արտադրությունն աճել է 39.4 %-ով և կազմել 30,010.6 հազար լիտր, 2016թ-ին արտադրության ծավալներն աճել են 27 %-ով և կազմել 21 մլն 529.2 հազար լիտր։ Մինչդեռ 2015թ.-ին արտադրության ծավալները նվազել են 9.4 %-ով և կազմել 16.9 մլն լիտր։
Ըստ ԱՎԿ-ի՝ նվազել է նաև գինու արտադրության ծավալները: Նախորդ տարվա դրությամբ 7 875.5 հազար լիտր գինի է արտադրվել, իսկ 2019 թ-ին 9 591.4 հազար լիտր գինի է արտադրվել:
Նախորդ տարի կրճատվել է նաև օղու, վիսկիի և գարեջրի արտադրության ծավալները: