Արցախի Հանրապետութան հետ կապված տարածքային կորուստների հետևանքով մի քանի տասնյակ հիդրոէլեկտրակայաններ մերը չեն, իսկ այնտեղի ՀԷԿ-երը 8-ից տասը մեգավատանոց են: Արցախը սպառում է 590 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա, իսկ մեզ այս տարի պետք է տար 330մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա: Բայց, արդյունքում մենք պետք է տանք այդ էներգիան, մինչդեռ էներգետիկ մասով կորուստներ ունենք, իսկ փետրվարի 1-ից ունենք էլեկտրաէներգիայի գնի երեք դրամով բարձրացում: Մեր էներգետիկ անվտագությունն ինչպիսի՞ն է այս իրավիճակում: Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ այս մասին նշեց հանձնաժողովի նախագահ, ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը Մելքումյանը:
«Ընդհանուր առմամբ, Արցախի Հանրապետությունում մինչ պատերազմը եղել են 187,5 մեգավատ դրվածքային հզորութան հիդրոէլեկտրակայաններ, պատերազմի հետևանքով մնացել է 75 մեգավատ հզորութան: Կորուստը եղել է 112,5 մեգավատ հզորության հիդրոէլեկտրակայաններ, որի մեջ մտնում է Նաև Սարսանգի հիդրոէլեկտրակայանը:
Արձագանքելով՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը նշեց.
«Դուք ճիշտ եք, 2021 թվականին նախնական էներգետիկ բալանսով նախատեսված էր, որ ՀՀ-ն Արցախի Հանրապետությունից կներկրի 330 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա: Հայտնի իրադարձություններից հետո ձևավորված էներգետիկ բալանսով այդ էլեկտրաէներգիան կփոխարինվի ՀՀ ներքին ռեսուրսների հաշվին արտադրվող ջերմաէլեկտրակայաններում արտադրվող էներգիայով, որը ավելի թանկ է լինելու, քան Արցախից ներկրվող էլեկտրաէներգիան: Արցախն այս պահին ոչ մշտական ռեժիմով Հայաստանից է ներկրում էլեկտրաէներգիա»: