Անցյալ տարի ներմուծման, արտահանման և սպառման ոլորտներում գրանցվել է մոտ 20 տոկոս անկում։
Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նախարարը լավատես է։ Ասում է՝ երկնիշ տնտեսական աճն իր թիրախում է։
Վահան Քերոբյանի համոզմամբ՝ մեր երկրում արձանագրված գնաճն ավելի ցածր է, քան հարևան առևտրային գործընկեր երկրներում: Վատահեցնում է՝ արձանագրված գնաճը չի գերազանցում 2-2.5 տոկոսը:
էկոնոմիկայի նախարարը շեշտեց, որ անցյալ տարվա դրությամբ՝ Ռուսաստանում, Բելառուսում, Ղազախստանում, Թուրքիայում, Իրանում և Վրաստանում արձանագրված գնաճի մակարդակն ավելի բարձր է, իսկ մենք, ի պատիվ Կենտրոնական բանկի, գտնվում ենք շատ մեղմ վիճակում։