Սեպտեմբերի 5-ին ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2019 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում ՀՀ սոցիալ-տնտեսական հիմնական ցուցանիշները։ Մասնավորապես, հուլիս ամսվա ընթացքում ՀՀ առևտրի շրջանառությունը կազմել է 281698.3 մլն դրամ, որը, նախորդ տարվա համապատասխան ամսվա ցուցանիշի համեմատ, աճել է 9,1%-ով, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 9,3%-ով։ 2019 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում առևտրի շրջանառությունը կազմել է 1 696787.4 մլն դրամ, որը նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի նկատմամբ աճել է 8,9%-ով։
2019 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում ՀՀ առևտրի շրջանառության մեջ մանրածախ առևտրի մասնաբաժինը աճել է 8,6%–ով՝ կազմելով ընդհանուրի 47.5 %-ը։ Մեծածախ առևտրի մասնաբաժինը աճել է ավելի բարձր տեմպերով(12%-ով)` կազմելով ընդհանուրի 49.2%-ը։ Ի տարբերություն մանրածախ և մեծածախ առևտրի՝ ավտոմեքենաների առևտուրը նվազել է 18,8%-ով՝ կազմելով ընդհանուրի 3,3%-ը։