Ամուլսարի Ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման նպատակով նշանակված համալիր փորձաքննության եզրակացությունը Քննչական կոմիտեն դեռևս չի ստացել: Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:
Համաձայն Նաիրա Հարությունյան գրառման՝ Քննչական կոմիտեն՝ փորձաքննությունն իրականացնող «ԷԼԱՐԴ» ընկերությանը լրացուցիչ հարցադրումներ է առաջադրել և պահանջել մեկնաբանություններ, ինչի արդյունքում փորձաքննության կատարումը երկարաձգվել է:
Համալիր փորձաքննության վերջնական եզրակացությունը նախաքննական մարմինը կստանա հուլիս ամսվա վերջին, որի մասին հանդես կգա հայտարարությամբ։