ՀՀ Կառավարության մամուլի կենտրոնում այսօր՝ մարտի 26-ին, հրավիրված ասուլիսի ժամանակ ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն անդրադարձավ նաև արտարժույթով տոկոսների տրամադրման նպատակահարմարությանը։
Պատասխանելով Armenia Today-ի հարցին, թե տնտեսվարողների՝ նաև արտարժույթով վերցրած տոկոսները սուբսիդավորվումը պետության և տնտեսվարողների համար ի՞նչ հնարավոր ռիսկեր կարող է առաջացնել՝ Խոջոյանը նշեց․
«Արտարժույթով տոկոսների տրամադրումը հնարավորություն է տնտեսվարողների համար, քանի որ տնտեսվարողների մի մասը սուբսիսդավորման վարկերը ցանկանում են ձեռք բերել արտարժույթով, մի մասն էլ ցանկանում է ձեռք բերել դրամով»,- ասաց Արման Խոջոյանը։
Էկոնոմիկայի նախարարի տեղակալը նաև նշեց, որ ցանկացած դեպքում տնտեսվարողները պետք է գիտակցեն, որ այն միջոցները, որոնք տրամադրվում են պետք է հետ է նաև վերադարձվեն։