ԱԺ «իմ քայլը» պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանն իր ֆեյսբուքյան անդրադարձել է այօր ԱԺ-ի բակում Ռոման Ամոյանի և ոստիկանների միջև տեղի ունեցած միջադեպին, որի հետևանքով Ամոյանին բերման ենթարկեցին.
«Հարգելի՛ քաղաքացիներ, համացանցում հայտնվել է անվանի մարզիկ Ռոման Ամոյանի ձերբակալման տեսագրությունը և լրագրողները փորձում են կապ հաստատել հետս՝ իմանալու կարծիքս։ Օբյեկտիվ պատճառով չեմ կարող զանգերին պատասխանել (ԱԺ նիստ է ընթանում…)։
Տեղյակ եմ խնդրից այնքան, որքան երևում է կադրերից։ Լրացուցիչ տեղեկություն չունեմ և չգիտեմ մանրամասները։
Կարծում եմ՝ ճիշտ է պարզաբանումներ փորձել ստանալ ԿԳՄՍ-ից և ՀԱՕԿ-ից, որպես սպորտի ոլորտի պատասխանատու գերատեսչություններ, ինչպես նաև ոստիկանությունից։
հ.գ. անկախ ամեն ինչից՝ քննադատելի է ինչպես բռնությունը, այնպես էլ օրենքի օրինական պահանջին չենթարկվելը»,-գրել Ջուլֆալակյանը:
Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովի մոտ ոստիկանների ու Ռոման Ամոյանի միջև վեճ տեղի ունեցավ, ինչից հետո Ամոյանին ոստիկանները ձեռնաշղթաներ հագցրեցին ու տեղափոխեցին բաժին։