«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն անդրադարձել է կառավարության նիստում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ելույթին։
«Ժողովուրդ, լսո՞ւմ եք, թե կառավարության նիստին ինչ ա բարբաջում առողջապահության նախարարի աթոռին նստած անձը: Ասում է՝ «մենք չպտի նպատակ դնենք մեր առաջ վարակակիրների թիվը հասցնել 0-ի, և 50-100 վարակակիր ունենալը պետք է համարենք նորմալ և սովորենք ապրել կորոնավիրուսի հետ»…
Արա, լավ, ես չեմ հասկանում՝ էս անձնավորությունը ո՞ր օրգանով ա մտածում:
Ու հետաքրքիրն էն ա, որ ոչ մեկ ծպտուն չի հանում…
Դա նույնն է, որ, ասենք՝ ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի տնօրենը հայտարարի, որ չպետք է ձգտել ՁԻԱՀ-ի (երկուսն էլ մահաբեր են) լիակատար բուժմանը, և միշտ պետք է զապաս պահել մի 50-ից 100 հիվանդ, կարող ա մի օր պետք գան…
Կարող ա՞ ցնորվելն այլ կերպ ա լինում…
Ո՞վ կբացատրի, սա ինչ ծաղր է ժողովրդի նկատմամբ»,- գրել է նա: