Միացյալ Նահանգները հետևում է Օմսկի հիվանդանոցներից մեկում գտնվող Ալեքսեյ Նավալնիի շուրջ ստեղծված իրավիճակին: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը:
Սպիտակ տանը Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Քազիմիի հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին խնդրել են մեկնաբանել Նավալնիի շուրջ ստեղծված իրավիճակը: «Մենք դա դեռ չենք տեսել: Մենք հետևում ենք դրան: [ԱՄՆ պետքարտուղար] Մայք [Պոմպեոն] շուտով այդ մասին ինձ կտեղեկացնի», – լրագրողի հարցին պատասխանել է Թրամփը:
Հիշեցնենք, որ ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսանդր Նավալնիի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է Տոմսկից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռում: Օդանավն արտակարգ վայրէջք է կատարել Օմսկում, որտեղ քաղաքական գործիչը հոսպիտալացվել է: Նավալնիի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը հայտնել է, որ Նավալնին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում անգիտակից վիճակում, նրա վիճակը գնահատվում է ծանր: