- ՀՀ ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության կողմից դիվերսիոն ներթափանցման մասին տեղեկատվությունը։ Ինչպես հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը՝ ս.թ. օգոստոսի 22-ին ժամը 19:30-ի սահմաններում մարտական հենակետը ստուգելու նպատակով սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել է: Իրականացվում են որոնողական աշխատանքներ՝ https://bit.ly/3j95TI2
- Օգոստոսի 21-ին, ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ զորամասերից մեկում ժամկետային զինծառայող, շարքային Խաչիկ Գասպարի Բաղդասարյանը (ծնված 2001թ), կորցրել է գիտակցությունը: Ժամկետային զինծառայողը տեղափոխվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել` https://bit.ly/3j95ZiS
- Խաչիկ Գասպարի Բաղդասարյանն մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր` https://bit.ly/2YvhGZz
- ՀՀ պաշտպանության նախարարը գտնվում է Մոսկվայում՝ «Բանակ-2020» միջազգային ռազմատեխնիկական համաժողովի շրջանակներում։
Դավիթ Տոնոյանը հանդիպել է Սերգեյ Շոյգուի հետ և քննարկել տարածաշրջանային անվտանգությանն ու երկկողմ ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր՝ https://bit.ly/3aXC0rp
- Օգոստոսի 23-ին, ՀՀ պաշտպանության նախարարության և Միավորված ավիաշինարարական ընկերության միջև ստորագրվել է համաձայնագիր՝ հանրապետության ռազմական գերատեսչության 4 Су-25 ինքնաթիռների արդիականացման վերաբերյալ՝ https://bit.ly/2Ekf7m7
- Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում օգոստոսի 23-ին տեղի է ունեցել «Միջազգային բանակային խաղեր-2020» մրցաշարի շրջանակում անցկացվող «Խաղաղության մարտիկ» մրցույթի բացման հանդիսավոր արարողությունը՝ https://bit.ly/3hjfCuZ
- Էդգար Շաթիրյանը դեռևս թեկնածու չէ, նրա թեկնածությունը դիտարկվում է, բայց նա դեռ կառավարության թեկնածուն չէ։ Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում ՍԴ դատավորի հնարավոր թեկնածու Էդգար Շաթիրյանի հետ հանդիպումից հետո ասել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ https://bit.ly/2FSiK3d
- Armenia Today-ի հետ զրույցում ՍԴ դատավորի հնարավոր թեկնածու Էդգար Շաթիրյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է գնահատում ՍԴ դատավորի թեկնածուի պաշտոնում իր առաջադրման հնարավարությունը, նշել է՝ ես չէ, որ պետք է գնահատեմ իմ՝ որպես ՍԴ դատավորի թեկնածու առաջադրման հնարավարությունը՝ https://bit.ly/2FHD8DV
- Գերագույն դատարան ստեղծելու հարցը կներառվի Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում՝ https://bit.ly/3hqkFJZ
- Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 176 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 42.792-ի՝ https://bit.ly/32cRa84
- Օգոստոսի 21-ին Դամասկոսի Հայոց առաջնորդարանում դեսպան Տիգրան Գևորգյանի և Հայ առաքելական եկեղեցու թեմի առաջնորդ Տեր Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանի մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանի կառավարության կողմից սիրիահայությանը հատկացված ֆինանսական օգնության տրամադրումը Դամասկոսի կարիքավոր հայ ընտանիքերին՝ https://bit.ly/2YqzgOo