ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը սեպտեմբերի 14-ին հանդիպել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոյի հետ. հաղորդում է ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին, միջազգային հարթակներում և ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակներում փոխգործակցությանը, այդ թվում՝ ԵԱՏՄ-ում, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցեր, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը:
Ավելի վաղ դեսպանը հանդիպել էր Ռուսաստանի ղեկավարության հետ՝ հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում հուլիսյան ճգնաժամի ժամանակ, երբ Մոսկվայի որոշ շուկաների ադրբեջանցի ղեկավարներ արգելել էին ապրանքներ ընդունել հայ վաճառողներից: Տողանյանը դիմել էր Ռուսաստանի մայրաքաղաքում և երկրի այլ քաղաքներում իր հայրենակիցների նկատմամբ ադրբեջանական լայնածավալ սադրանքների պատճառով ստեղծված ազգամիջյան լարված իրավիճակի առնչությամբ: Դիվանագետը կոչ էր արել չտրվել սադրանքներին, լինել զուսպ և ուշադիր, քանի որ այդ սադրանքների նպատակը երրորդ երկրների տարածքում ազգամիջյան տարաձայնությունների հրահրումն է: