«Լուսավոր Հայաստան» խմբակցության հարցապնդումը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետագա պաշտոնավարման հարցը վարչապետի քննարկմանը ներկայացնելու հարցը խորհրդարանը մերժեց՝ 84 դեմ, 35 կողմ, 0 ձեռնպահ ձայներով։
Հիշեցնենք, որ երեկ խորհրդարանում քննարկվել է ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ՀՀ կառավարությանն ուղղված հարցապնդման պատասխանը, որը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: Նախարարը խոսել է բարեփոխումների շուրջ ստեղծված լարվածության օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառների մասին: Նշվել է, որ նախարարությունն ունի բարեփոխումների ժամանակացույց, որը, ըստ նախարարի, կարող է հղկվել կառուցողական և խելամիտ առաջարկների դեպքում, բայց ոչ երբեք որոշ խմբերի կողմից ներքաղաքական նպատակներով՝ տարբեր ոլորտներում արագացումներ ու դանդաղումներ հարուցելու համար: Արայիկ Հարությունյանի համոզմամբ՝ բազմաթիվ քաղաքացիներ զգացել են բարեփոխումների կառուցվածքային, ենթակառուցվածքային ու նյութական բարերար ազդեցությունները. տարբեր համայնքներում տասնյակ նոր դպրոցներ, նախակրթարաններ, մշակութային կենտրոններ են ստեղծվել, ստեղծվում և նորոգվում: Բանախոսն ընդգծել է, որ այս ամենին զուգահեռ հայեցակարգային, մայր օրենքներ ու փաստաթղթեր են մշակվում ու ներկայացվում:
Նշենք նաև, որ մինչ Ազգային ժողովի լիագումար նիստում «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամները ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով պաստառներ էին ներս բերում, կառվարությանը հարցարդումներ ուղղում, ԼՀԿ համակաիրներն ու նրանց կուսակիցները «Հանուն լուսավոր կրթության» խորագրով բողոքի ակցիա էին անում Ազգային ժողովի դիմաց՝ ի աջակցություն թիմակիցների։
Թե օրենդիրում ներկայացված ԼՀԿ-անները և թե ակցիայի մասնակիցները մեկ հստակ պահանջ ունեին՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարական։